Ավարտված են Մ6 - Աթան հիմնանորոգված ճանապահից դեպի Քարինջ, Լորուտ, Ահնիձոր, Շամուտ, Մարց գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որոնց ընդհանուր երկարությունը 8 կմ է:
Ահնիձոր գյուղի բնակիչները սակայն դժգոհում են ասֆալտապատված ճանապարհի նեղությունից: Ասում են՝ ճանապարհով երկու ավտոմեքենա կողք-կողքի անցնել չեն կարող: Հատկապես շրջադարձերում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, ճանապարհի լայնությունը 3.5 մետր է։
Ահնիձորցիները ամիսներ առաջ բողոք-նամակ են հղել կառավարություն, խոստացել են հարցն ուսումնասիրել եւ հաշվի առնել նման ճանապարհների համար նախատեսված նորմատիվները։ Կառավարությունն առայժմ լուռ է, ահնիձորցիները՝ սպասման մեջ։