Իշխանությունը թանկացումները հիմնավորում է ինֆլյացիայով, չի ասում, որ մատը մատին չի տվել․ Արթուր Խաչատրյան

Ներքին 3 տարի առաջ - 11:11 08-02-2022

Այսօր ԱԺ-ում օգտվելով իր հերթական ելույթի իրավունքից՝ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը իր խոսքում անդրադարձավ թանկացումներին․

«Իշխող քաղաքական ուժը խոսում է սոցիայական ծախսերի փոխարեն փողը ներդնենք ենթակառուցվածքների վրա, թող բիզնեսը զարգանա, փող կլինի կվճարենք կուղղենք սոցիալական ծախսերի վրա։ Ինչպես պետք է այդ մարդիկ ապրեն, տնտեսությունը զարգանա, քանի դեռ այդ հարցին կառավարությունը չի պատասխանում։ Փոխարենը միշտ հղում է կատարում արտաքին ինֆլյացիայի վրա։ Վաղը Հայաստանում պրոբլեմ է լինելու բնամթերքի հետ կապված, քանի որ այսօրվա կառավարությունը իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում է պրոբլեմի տակ։ Վաղը հացը կարտոֆիլը և միսը կթանկանան, և մեր իշխանությունները կասեն ինֆլյացիա է ամբողջ աշխարով։ Չեն ասի, որ մատը մատին չեն տվել, որ սելիտրան 3 անգամ թանկել է»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված