Թրամփ․ ԱՄՆ-ն Իրանի հետ ուղիղ բանակցություններ է վարում․ CNN
copy image url

Թրամփ․ ԱՄՆ-ն Իրանի հետ ուղիղ բանակցություններ է վարում․ CNN

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 10:38 08-04-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ ուղիղ բանակցություններ է վարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին գրում է CNN-ը։

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքը հիասքանչ կլինի», - ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո։

Թրամփը նշել է, որ Նեթանյահուի հետ բանակցություններում քննարկել է Իրանի հարցը։

Ամենից շատ դիտված