Գերմանիայում անցկացվող CloudFest միջոցառման ընթացքում կազմակերպվում է համակարգչային սարքավորումների նետման մրցույթ, որտեղ IT մասնագետները ողջ աշխարհից մրցում են, թե ով կարող է ավելի հեռու նետել համակարգիչը։ Այս մասին գրում է Ynvole-ը։
Մրցույթի մասնակիցները պետք է օգտագործեն իրենց սեփական աշխատանքային համակարգիչները։
Բացի այդ, միջոցառման ընթացքում անցկացվում է համակարգիչ հավաքելու մրցույթ, որտեղ մասնակիցները մրցում են, թե ով կարող է առավել արագ հավաքել համակարգիչը։ Ռեկորդային ժամանակը 39 վայրկյան է։
Հաղթողը ստանում է «Համակարգիչների տիրակալ» տիտղոսը։