Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են, նրանցից մեկի կյանքը չի հաջողվել փրկել․ shamshyan.com
copy image url

Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են, նրանցից մեկի կյանքը չի հաջողվել փրկել․ shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 08:56 08-04-2025
Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված