Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը.վարորդը, բուժքույրը, բժիշկը հոսպիտալացվել են
copy image url

Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը.վարորդը, բուժքույրը, բժիշկը հոսպիտալացվել են

Ներքին 3 տարի առաջ - 10:18 26-11-2021

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Jinbei մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում բախվել է էլեկտրասյանը:

Վարորդ Սամվել Ղ.-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիոլետա Ս.-ն և 24-ամյա Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Սամվել Ղ.-ն աշխատում է Նոր Հաճնի պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության վարորդ, Վիոլետա Ս.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության գծային բուժքույր, իսկ Գոռ Հ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության բժիշկ:

Ամենից շատ դիտված