Արցախից հեռու՝ չորս երեխայի և ամուսնու հետ, Նվարդը ապրում է Սպիտակ քաղաքի Նոր Խաչակապ գյուղում։ Տունը կորցրել են, բայց հույսը՝ ոչ։ Ասում է՝ այստեղ ամուսնու համար աշխատանք չկա։
Չնայած դժվարություններին՝ նրանք ոչ օգնություն են խնդրում, ոչ էլ բողոքում։ Միակ խնդրանքը պարզ է՝ աշխատանք, մի գործ, որով կկարողանան ապրել։
Ասում է՝ ուզում ենք ուղղակի ապրել, ոչ թե գոյատևել։ Իսկ ամենամեծ երազանքն իրենց ընտանիքի համար մնում է նույնը՝ մի օր վերադառնալ իրենց տուն՝ Արցախ։
Ասում է՝ բնական գազ չկա, լույսն էլ կտրում են պարբերաբար: Ամսական 50.000 դրամն էլ դժվարությամբ են տալիս:
Մանրամասները՝ տեսանյութում: