Կիևի մարզի բնակիչները կկարողանան տուն վերադառնալ մայիսի վերջին, հայտարարել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը։ Ավելի ստույգ ժամկետները, ըստ նրա, կհրապարակվեն ապրիլի վերջին։
«Մայիսի վերջը քիչ թե շատ իրատեսական ժամկետ է մարդկանց ապահով վերադառնալու տեսանկյունից: Այո՛, ականապատ տարածքները դեռ գծանշված և շրջապատված կլինեն, դա շատ տքնաջան և ժամանակատար աշխատանք է։ Կարծում եմ, որ մարզը բնականոն կյանքի կարող է վերադառնալ երևի թե մայիսի վերջին»,- ասել է Պավլյուկը։
Ուկրաինայի իշխանությունները նախօրեին հայտնել էին, որ երկրի տարածքի գրեթե կեսը ականազերծման կարիք ունի։ Ներկայում ականազերծման աշխատանքներ են ընթանում Իրպեն-Բուչանսկի, Չեռնիգով-Բրովարի, Նեժինսկիի և Տրոստյանեցի ուղղություններով։