Բնակարան, 1 մլն կանխիկ, 10 մլն եկամուտ․ «խաղաղասեր» Մարիա Կարապետյանի ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 18:35 07-04-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի 2023 թվականի հայտարարագիրը, ով հաճախ է հանդես գալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու կոչերով։

Որպես անշարժ գույք՝ Մարիա Կարապետյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին։

Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։ Կարապետյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 333․564,5 դրամ, 42․25 դոլար, 10․01 եվրո, 44․55 լարի, տարեվերջին՝ 1․353․212 դրամ։

Նա ունեցել է նաև 30 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Հաշվետու տարում Կարապետյանի եկամուտը կազմել է 10 մլն 1343 դրամ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։ Այլ ունեցվածք խաղաղասեր պատգամավորը չի հայտարարագրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում