Բնակարան, 1 մլն կանխիկ, 10 մլն եկամուտ․ Անուշ Քլոյանի ու ընտանիքի ունեցվածքը
copy image url

Բնակարան, 1 մլն կանխիկ, 10 մլն եկամուտ․ Անուշ Քլոյանի ու ընտանիքի ունեցվածքը

Ներքին 4 ամիս առաջ - 22:30 16-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Անուշ Քլոյանի, նրա ամուսնու՝ Մակեդոն Մովսիսյանի և նրանց զավակների՝ Խաչատուր և Ռիմա Մովսիսյանների հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Անուշ Քլոյանը մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։ Նա 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2020-2023թթ. եղել է Երեւանի ավագանու անդամ «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ 2023-ի հունիսին դարձել է ԱԺ պատգամավոր։

Որպես անշարժ գույք՝ Անուշ Քլոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նա գնել է 2013 թվականի հոկտեմբերի 10-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Անուշ Քլոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 68․405,4 դրամ, տարեվերջին՝ 580․510,32 դրամ։ Նա ունեցել է նաև 160 հազար դրամ կանխիկ դրամ, որը տարեվերջին դարձել է 230 հազար դրամ։

Քլոյանի տարեկան եկամուտը կազմել է 5 մլն 125․860 դրամ, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Պատգամավորի ամուսինը՝ Մակեդոն Մովսիսյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է կնոջ հայտարարագրած բնակարանը՝ համատեղ սեփականությամբ։

Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 140 հազար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 73 հազար դրամ։

Մակեդոն Մովսիսյանի տարեկան եկամուտը կազմել է 888 հազար դրամ, որը ՀՀ Ոստիկանությունից ստացած կենսաթոշակն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 163 հազար դրամ։

Վերջիններիս որդին՝ Խաչատուր Մովսիսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Դատարկ են եղել նաև նրա բանկային հաշիվները։ Վերջինս ունեցել է 156 հազար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 230 հազար դրամ։

Հաշվետու տարում վերջինիս եկամուտը կազմել է 845․012 դրամ, որը Դիգնիսի ընկերությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 686․167,5 դրամ։

Պատգամավորի դուստրը՝ Ռիմա Մովսիսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 306․384,9 դրամ, տարեվերջին՝ 358․131,12 դրամ։ Տարեսկզբին նա կանխիկ միջոցներ չի ունեցել, տարեվերջին դրանք կազմել են 355 եվրո։

Հաշվետու տարում վերջինիս եկամուտները կազմել են 3 մլն 336․378 դրամ, որից 2 մլն 628․774 դրամը Ակբա, 707․604 դրամը՝ ԱՄԻՕ բանկից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում