Թրամփի դեմ բողոքի ակցիաները շարունակվելու են ողջ աշխարհով․ BBC
copy image url

Թրամփի դեմ բողոքի ակցիաները շարունակվելու են ողջ աշխարհով․ BBC

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:58 07-04-2025
ԱՄՆ–ում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում Թրամփի վարած քաղաքականության և սահմանած մաքսատուրքերի դեմ։ Ամենամեծ հանրահավաքներից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնի National Mall-ում։ Մասնակցել է մոտ 150 ակտիվիստական խումբ։ Այս մասին գրում է BBC-ն։

ԱՄՆ-ի 50 նահանգներում էլ նախատեսվում է մոտ 1200 բողոքի ցույց, բողոքի ցույցեր կլինեն նաև Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեքսիկայում և Պորտուգալիայում։

Բողոքներին մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ։

Բողոքի ակցիաների կազմակերպիչները նշում են, որ ցույցերը խաղաղ բնույթ ունեն, սակայն խոշոր քաղաքների իշխանությունները սկսել են անվտանգության միջոցներ ձեռնարկել։