Անապայում առնվազն 5 հանգստյան գոտի ծածկվել է մազութով․ Interfax
copy image url

Անապայում առնվազն 5 հանգստյան գոտի ծածկվել է մազութով․ Interfax

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:42 07-04-2025
Ռուսաստանի Անապա քաղաքում փոթորիկը շարունակում է նավթամթերք դուրս բերել ափ, ինչի արդյունքում մազութով աղտոտվել են առնվազն հինգ հանգստի գոտիներ, որտեղ նախատեսվում էր ընդունել շուրջ 13,500 երեխայի։ Այս մասին գրում է Interfax-ը։

Վնասված վայրերի վերականգնման ու երեխաների հանգստի կազմակերպման համար բյուջեից և կենսաթոշակային հիմնադրամից հատկացվել է մոտ 6.5 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում վթարի էին ենթարկվել «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» մազուտով բեռնված տանկերները, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վառելիքի արտահոսքը։