ՌԴ–ում 73-ամյա կինն ընկել է ավտոբուսից ու մահացել․ RIA
copy image url

ՌԴ–ում 73-ամյա կինն ընկել է ավտոբուսից ու մահացել․ RIA

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:36 07-04-2025
Նովոսիբիրսկում 73-ամյա թոշակառու կինը ընկել է ավտոբուսի բաց դռներից և մահացել։

Ականատեսները պատմել են, որ ավտոբուսը սկսել է շարժվել, բայց վարորդը մոռացել է փակել դռները, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի։ Այս մասին գրում է RIA-ն։

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վարորդի դեմ, ով չի կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ չփակելով ավտոբուսի դռները, ինչի արդյունքում տեղի է ունեցել մահը։