Մասկը հավաքագրում է կամավորների՝ ուղեղում չիպ տեղադրելու համար․ NS
copy image url

Մասկը հավաքագրում է կամավորների՝ ուղեղում չիպ տեղադրելու համար․ NS

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:15 07-04-2025
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հիմնած Neuralink ընկերությունը հայտարարել է կամավորների հավաքագրում աշխարհի տարբեր երկրներից՝ ուղեղում չիպ տեղադրելու փորձնական ծրագրի համար։ Այս մասին գրում է Naked Science-ը։

Ընկերության տվյալներով՝ առաջին մարդը, ում ուղեղում արդեն տեղադրվել է չիպ, ընդամենը 100 օրվա ընթացքում կարողացել է սովորել կառավարել համակարգիչը միայն մտքի ուժով, առանց ձեռքերի օգնության։

Չիպի միջոցով հնարավոր է շարժել մկնիկի սլաքը կամ սեղմել կոճակներ՝ պարզապես այդ գործողությունը պատկերացնելով՝ առանց ֆիզիկական շարժման։

Ցանկացողները կարող են լրացնել դիմում Neuralink-ի պաշտոնական կայքում։ Մասնակցությունն անվճար է, և մարդիկ կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետից։