Պոկեք եվրադիտորդներին կոնյակի շշից, արթնացրեք, ադրբեջանցի օկուպանտները «հարցնում են» նրանց
copy image url

Պոկեք եվրադիտորդներին կոնյակի շշից, արթնացրեք, ադրբեջանցի օկուպանտները «հարցնում են» նրանց

Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 09:38 06-04-2025
Արման Աբովյանը գրում է. «Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին որոշ եվրածաղրածուներ հեքիաթներ պատմում այն մասին, թե իբր եվրադիտորդները Հայաստանի սահմանների անվտանգության երաշխավորներն են։

Ես հիմա ուզում եմ պարզապես հարցնել դրանց` իսկ ինչու եվրադիտորդները նույնիսկ «թեթև» խոսք չեն ասում այն մասին, որ արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Ադրբեջանը ռազմական սադրանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից դեպի Հայաստան:

Ինչու հստակ, պարզ և ուղիղ չի հայտարարվում, որ Ադրբեջանն ամեն գիշեր կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ։

Խնդրում եմ, թակե՛ք «Մարիոթի» դռները, պոկեք դրանց «Նաիրի» կոնյակի շշից: Ի վերջո արթնացրե՛ք, իրանց ադրբեջանցի օկուպանտները «հարցնում են»»։