Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարակա՞ն է տալու
copy image url

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարակա՞ն է տալու

Ներքին 2 շաբաթ առաջ - 21:00 05-04-2025

Անահիտ Զալիկյան

Լրագրող

Լուրեր են շրջանառվում, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն հրաժարական է տալու։ Ըստ շրջանառվող լուրերի` պատճառն այն է, որ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ ձախողել են Սարիկ Մինասյանին Գյումրիի քաղաքապետ դարձնելու գործընթացը։

Oragir.News-ը տեղեկության վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

«Ոչ մի նման բան չկա, նման հարց չի էլ քննարկվում, կամ քննարկվել»,-հայտնեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին է նշանակվել Շիրակի մարզպետ։

2018 թվականից ի վեր Շիրակի մարզում 6 մարզպետ է փոխվել․

2018-2019 թթ. Կարեն Սարուխանյան
2019-2021թթ. Տիգրան Պետրոսյան
2021թ. հունվարից - 2021թ. նոյեմբեր՝ Հովհաննես Հարությունյան
2021-2023թթ. Նազելի Բաղդասարյան
2023-2024 թթ. Մուշեղ Մուրադյան

Վեցերորդ մարզպետը ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն է, ով մի քանի ամիս առաջ էր նշանակվել։

Նշենք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը 2021-2022 թթ. զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։