Երևանի քաղաքապետը հրաժարակա՞ն է տվել․ քաղաքապետարանից արձագանքում են
copy image url

Երևանի քաղաքապետը հրաժարակա՞ն է տվել․ քաղաքապետարանից արձագանքում են

Ներքին 2 տարի առաջ - 21:00 16-03-2023
«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական չի տվել»,- այս մասին Oragir․News-ի հետ զրույցում տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից։

«Աշխատանքային օրվա ավարտի դրությամբ մենք նման ինֆորմացիա չենք ունեցել։ Եթե լիներ նման տեղեկություն, քաղաքապետարանը առաջինը կտարածեր»,- նշեց լրատվական վարչության աշխատակիցը։

Կա ինֆորմացիա, որ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է ներկայացնելու, որովետև այդպես է ցանկանում Փաշինյանը։

Oragir.News-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանգնած է փաստի առջև։ Ըստ օրենքի՝ Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցկացվեն մինչև սեպտեմբերի սկիզբը, բայց անհայտ է, թե ինչ ռեյտինգ կունենա իշխանությունն այդ ժամանակ։ Այդ պատճառով որոշվել է ընտրություններն անել ավելի շուտ՝ «վերահսկվող» ապագայում։ Արդեն ընտրվել է մայիսը։ Իշխանության թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի համար երկու հիմնական թիրախ է ընտրվել։ Մի կողմից՝ կիսաքրեական դեմքերի աջակցությունն է՝ Գագիկ Բեգլարյան, Մհեր Սեդրակյան, մյուս կողմից՝ «Մալաթիա» տոնավաճառի օրինակով այլ տոնավաճառներում ևս Տիգրան Ավինյանի փիար ակցիաներ իրականացնելը՝ փակելով ու բացելով դրանք։ Այնպես որ, առաջիկայում կտեսնենք մոռացված դեմքերի ռեինկարնացիաների փորձեր՝ հանուն փաշինյանական իշխանության վերարտադրության։