TikTok-ում գովազդվող «Մոլեկուլա» նիհարեցնող հաբերը առաջացնում են կախվածություն և լուրջ առողջական խնդիրներ։ Օգտագործողները կիսվել են իրենց փորձով և հայտնում են, որ ունեցել են գլխապտույտ, սրտխփոց, սրտխառնոց, բարձր ջերմություն, անքնություն և ուժեղ թուլություն։Որոշ դեպքերում գրանցվել են նաև ուշաթափություններ և փսխումներ։ Այս մասին գրում է Mash-ը։
Կասկածներ կան, որ հաբերի բաղադրության մեջ կարող է լինել սիբուտրամին՝ վտանգավոր և կախվածություն առաջացնող նյութ։ Չնայած արձագանքներին, հաբերը դեռ հասանելի են որոշ հարթակներում։ Մասնագետները զգուշացնում են, որ նման դեղամիջոցները կարող են վտանգել առողջությունը։