Հնդկաստանում ձերբակալվել է գարշահոտություն ստեղծելով փախչող գողը․ India Today
copy image url

Հնդկաստանում ձերբակալվել է գարշահոտություն ստեղծելով փախչող գողը․ India Today

Մամուլ Արտաքին 2 շաբաթ առաջ - 11:30 05-04-2025
Հնդկաստանում ձերբակալվել է գողը, ով փախչում էր ոստիկանությունից՝ գարշահոտություն ստեղծելով։Այս մասին գրում է India Today-ը։

Գողության մեջ մեղադրվող այս տղամարդը կարողացել է վեց անգամ փախչել ոստիկաններից՝ օգտագործելով իր արտասովոր հնարքը։ Ամեն անգամ, երբնրան ցանկանում էին ձերբակալել նա ստեղծում էր խայտառակ գարշահոտություն, որից ոստիկաններին հետ էին քաշվում, ինչը հնարավորություն էր տալիս նրան փախչելու։

Ոստիկանները, վերջապես, մշակել են հատուկ ծրագիր, նրանք գողին ձերբակալելու համար հատուկ դիմակներ ու ձեռնոցներ են կրել՝ ոչինչ չզգալու համար։