Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ երեկ՝ Մարտուն Գրիգորյանի երկար սպասված հայտարարությունից հետո, ՔՊ-ում աժիոտաժ է սկսվել, քանի որ հայտարարում էին, թե Վարդան Ղուկասյանը միայնակ չկարողացավ անցնել, եւ ընդդիմությանը միավորվելու դեպքում միայն ի վիճակի եղավ հասնելու մի քաղաքապետի ընտրության։
ԿԿՀ-ն Արտաշատի համայնքապետի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ է հարուցել. Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով ընդունելու տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին 15 հազար դրամ տուգանելու նախագիծը: Ըստ նախագծի՝ ուղեւորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի մուծման կրիչը եւ մինչեւ ուղեւորության ավարտը պահպանել իրենց մոտ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.5%:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
ՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին երեկ՝ նախ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ «առանց որեւէ պաշտոնի, ակնկալիքի եւ որեւէ պայմանավորվածության» քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։
Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի արած հայտարարությունից հետո, թե վարորդական վկայականները համատարած կեղծ են, երեկ պարեկները ռեյդի են դուրս եկել։ Աջուձախ կանգնեցրել են վարորդներին, ստուգել վկայականները, տուգանել աննշան խախտումների համար․ գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել Ռադիոյի աշխատողների կյանքը: Նա ոչ միայն իր կնոջ նման արցախատյաց է եւ անհանդուրժող, այլեւ, կարելի է ասել, գրեթե տաբու է դրել Արցախին եւ արցախցիներին վերաբերող թեմաների վրա: Գրաքննում է նման նյութերը, արգելել է ցեղասպանության թեման շոշափել:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ եկամուտների հայտարարագրման գործընթացի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, քաղաքացիներն ահազանգում են, որ այս մասին որևէ իրավական ակտ չկա։ Շատերն ունեն մտավախություն, որ եթե չլրացնեն հայտարարագիրը նշված ժամկետում, որոշ ժամանակ հետո ստիպված կլինեն տույժ ու տուգանքներ վճարել։
Օրաթերթը նաև գրում է.
Գյումրու ավագանու ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավի շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ թեկնածուներից երկուսին՝ Վարդան Ղուկասյանին ու Կարեն Սիմոնյանին աջակցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ստացվում է, որ եթե Գյումրիում քաղաքապետ է ընտրվում թեկնածու, որը, ըստ տեղեկությունների, վայելում էր երկրորդ նախագահի աջակցությունը, գումարած՝ «Մայր Հայաստանի» ստացած 2 մանդատը, ըստ այդմ, փաստացի ուժեղանում են Ռոբերտ Քոչարյանի դիրքերը:
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։