Կիրանցում գարնանացան չի արվել․ բնակիչներն իրենց անվտանգ չեն զգում․ Ոսկան Սարգսյան
copy image url

Կիրանցում գարնանացան չի արվել․ բնակիչներն իրենց անվտանգ չեն զգում․ Ոսկան Սարգսյան

Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 13:36 03-04-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կիրանցում գարնանացան չի արվել, աշնանացանն էլ ընդամենը 6 հեկտար է

2024թ․-ին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 -ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 6 հեկտար աշնանացան ցորեն ու գարի է ցանվել։ Հարց է, թե ամռանը սահմանագոտում ինչպե՞ս է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի՞ խանգարելու դրան։ Այս տարի Կիրանցի հողերում, բացառությամբ տնամերձերի, ընդհանրապես գարնանացան չի արվել։ Կիրանցի բնակիչները իրենց անվտանգ չեն զգում, որ գյուղի հողերում գարնանացան անեն։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանցի դպրոցում հայտարարեց, «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»»։