«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել․ Ժաննա Ալեքսանյան
copy image url

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել․ Ժաննա Ալեքսանյան

Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 13:19 03-04-2025
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեկատարողական հիմնարիկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին ինչ ենք արել, ինչի համար։ Սա ինչ ջարդ է։ Ում հրահանգով են ջարդում այդ մարդկանց։ Տեղյակ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ բռնություն է շուրջ բոլորը»։