ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներից՝ համարելով, որ նրանց միջև հակամարտությունը «չափազանց երկար» է տևում: Այս մասին գրում է Sky News-ը։
Վաշինգտոնը նաև քննարկում է ռուսական նավթ փոխադրող նավերի դեմ «խիստ պատժամիջոցներ» սահմանելու տարբերակը, եթե Վլադիմիր Պուտինը շարունակաբար ձգձգի պատերազմը։
Հնարավոր նոր պատժամիջոցների թվում կարող է լինել նաև ռուսական նավթ փոխադրող նավերի համար Բալթիկ ծովով անցման ամբողջական արգելքը։