Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Իսկ բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթ, ապա կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել կանաչ գազոնում՝ ծառի մոտ։
Տեղում շտապօգնության բժիշկների հերթապահ մեկ այլ խմբի բժիշկները օգնություն են ցուցաբերել վթարի ենթարկված շտապօգնության ավտոմեքենայի բժշկին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում