Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի հարևանությամբ, բախվել են Toyota-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է մայթին. shamshyan.com
copy image url

Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի հարևանությամբ, բախվել են Toyota-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է մայթին. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 23:45 14-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 հոգու ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված