Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը ու Opel-ը․ կա 5 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը ու Opel-ը․ կա 5 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 21:08 30-03-2023
Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 10:00-ի սահմաններում Վարդենիս գյուղից դեպի Չքնաղ գյուղ տանող ճանապարհահատվածում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 26-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած Opel մակնիշի և 23-ամյա Սարգիս Ա․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ, Արգածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Սառա Պետրոսյանը, 64-ամյա Վաչագան Հովհաննիսյանն ու 36-ամյա Վարդգես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված