Ինտերնետից հրաժարվելն ուղեղը 10 տարով երիտասարդացնում է․ Daily Mail
copy image url

Ինտերնետից հրաժարվելն ուղեղը 10 տարով երիտասարդացնում է․ Daily Mail

Մամուլ Արտաքին 2 շաբաթ առաջ - 15:25 31-03-2025
Կանադացի գիտնականները պարզել են, որ ինտերնետից հրաժարվելը կարող է օգնել երիտասարդացնել ուղեղը 10 տարով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ուսումնասիրությանը մասնակցել է 400 մարդ, որոնք իրենց սմարթֆոններում տեղադրել էին ծրագիր, որն արգելափակում էր ինտերնետի հասանելիությունը։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ մասնակիցների 90%-ը նշել է, որ 2 շաբաթվա ընթացքում ինտերնետից հրաժարվելը դրական ազդեցություն է ունեցել, իսկ արդյունքը նմանվել է անտիդեպրեսանտների թողած ազդեցությանը։

Գիտնականները եզրակացրել են, որ փոփոխությունները կապված են կյանքի ոճի փոփոխության հետ․ մասնակիցները սկսել են ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում, ավելացրել են անմիջական շփումը, սպորտը և ավելի շատ ժամանակ են անցկացրել բնության մեջ։

Ամենից շատ դիտված