ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում աշխատանքից հեռացնել աշխատակիցներին՝ «Signal»-ում հութիների դեմ ռազմական գործողության քննարկումների շուրջ առաջացած սկանդալի պատճառով։ Այս մասին գրում է The Hindu-ն։
Նա նշել է, որ չի կայացնի նման որոշում՝ հիմնվելով կեղծ լուրերի վրա, և ընդգծել, որ շարունակում է վստահել իր ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։