Oragir.News-ն ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել հանրապետության երկորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի համայնքապետի թեկնածուները։
Այսօր կներկայացնենք «Իմ հզոր համայնք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հայտարարագիրը։
Որպես անշարժ գույք՝ Ռուբեն Մխիթարյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 340 քառակուսի մետր մակերեսով առանձնատուն՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։
Շարժական, ինչպես նաև թանկարժեք գույք Մխիթարյանը չի հայտարարագրել։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ռուբեն Մխիթարյանի դրամական միջոցները կազմել են 41 մլն դրամ և 67 հազար ԱՄՆ դոլար։
Ռուբեն Մխիթարյանի եկամուտները կազմել են 46 մլն 970․556 դրամ, որից 3 մլն 20․556 դրամը «Վառուվի» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, 43 մլն 950 հազար դրամը՝ նույն ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը։