Կոտայքում բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինը շրջվել է. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Կոտայքում բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինը շրջվել է. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 3 շաբաթ առաջ - 16:35 24-03-2025
Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 118 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Բարիս Թ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «07»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված