Արդեն մի քանի օր է, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ մարտի 21-ին, «Կրթվելը նորաձև է» շարժումը լինելու է Վարդենիսում, ցանկացողներին հորդորել է լրացնել հայտը և ներկայանալ միջոցառման։
«Միասին խորհելու ենք, գնալու ենք անցյալ, փնտրելու ենք մեր հարցերի պատասխանները կամ նորերն ենք առաջ բերելու: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»,- գրել է Աննա Հակոբյանը։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով, ո՞վ է միանում Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժմանը»։
«Ոչ ոք չի միանում։ Աննա Հակոբյանը, նախ թող ինքը կրթվի, իրեն դրսևորի որպես կին։ Առաջվա նախագահների կանանցից ո՞ր մեկն է այդպես հագնվել։ Մենք ի՞նչ ենք սովորելու իրենից»,-ասաց հարցվածներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ կրթվելը նորաձև չի կարող լինել։
«Ես չեմ միանում։ Ինձ համար միշտ է կրթվելը եղել նորաձև, այն միշտ պարտադիր է»,- պատասխանեց անցորդներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։