ԻՆՍՏԱ NEWS․ Անի Քոչարը՝ կյանքի բարդ փուլերի, անցած ուղու, կարիերայի և հիվանդության մասին

Ինստա News Ներքին Ավելին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 18:00 23-03-2025
Oragir.NewsԻՆՍՏԱ NEWS հաղորդման հյուրն է Անի Քոչարը։ Հաղորդման ընթացքում Անին անկեղծորեն պատմեց իր կյանքի մասին՝ խոսելով մասնագիտական ընտրության, կարիերայի առաջին քայլերի, ինչպես նաև դժվար ճանապարհի մասին, որն անցել է՝ հասնելու համար այնտեղ, որտեղ այսօր է։

Նա կիսվեց նաև իր առողջական խնդիրներով՝ խոսելով կյանքի ու մահվան միջև մշտական պայքարի մասին։ Անին կիսվեց, թե ինչպես է ամեն օր կարողանում ուժ գտնել առաջ շարժվելու համար, ինչպես է հաղթահարում դժվար պահերը, և որքան կարևոր են եղել այն մարդիկ, ովքեր կանգնած են եղել իր կողքին այս ողջ ճանապարհին։

Այս զրույցը իսկական վկայություն է այն մասին, որ ներքին ուժը, հավատը և չհանձնվելու կամքը կարող են մարդուն տանել առաջ՝ անգամ ամենամութ պահերին։

Հաղորդման ընթացքում մենք նաև փոքրիկ անակնկալ էինք պատրաստել Անիի համար, որը նրա կյանքի մասին պատմող խորհրդանշական խորագիր ունի։ Իսկ թե ինչ անակնկալի մասին է խոսքը՝ կիմանաք հաղորդումն ամբողջությամբ դիտելիս։