Մինչև մենք Նիկոլին չվռնդենք, ինքը չի հեռանա. բարոյականություն ունեցող մարդը արդեն հեռացած կլիներ. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 15:00 23-03-2025
Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը կրել է աղետալի պարտություն ու հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, միևնույնն է նա հրաժարական չի ներկայացնում ու չի հեռանում, չնայած, որ հանրությունը պահանջում է դա։ Նա շարունակում է մնալ աղաքականության մեջ ու պայքարել իր իշխանության համար։

Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ե՞րբ է հեռանալու Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դժվարանում է ասել, թե երբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը, բայց ուզում են, որ դա որքան հնարավոր է շուտ տեղի ունենա։ «Ես խաբար չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եթե իմանար, այլևս մտածելու բան չէր ունենա։

«Ինչ իմանանք, որ իմանայինք, էլ ինչ դարդ ունեինք»,- նշեց նա։ «Չեմ ուզում անունը լսեմ»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ ինչքան շուտ հեռանա, այդքան լավ։ «Ինչքան շուտ հեռանա, էդքան լավ, էդքան կփրկվենք»,- նշեց նա։

«Մինչև մենք իրեն չվռնդենք, նա չի հեռանա, բարոյականություն ունեցող մարդն արդեն կհեռանար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։