Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում․ այրված անասնագոմում եղել են խոշոր եղջերավոր անասուններ և հորթեր․ վնասի չափը գերազանցում է 7 մլն դրամը․ shamshyan.com
copy image url

Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում․ այրված անասնագոմում եղել են խոշոր եղջերավոր անասուններ և հորթեր․ վնասի չափը գերազանցում է 7 մլն դրամը․ shamshyan.com

Ներքին 4 շաբաթ առաջ - 10:02 23-03-2025
Մարտի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար բնակավայրում անասնագոմ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ այրվել է Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Գեղամ Ն․-ին պատկանող անասնագոմը, որի մեջ եղել է 10 հատ խոշոր եղջերավոր անասուն և 7 հատ հորթ, որոնք անասնագոմի հետ այրվել են, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ մոտ 7 մլն 500 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված