Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ. shamshyan.com
copy image url

Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ. shamshyan.com

Ներքին 4 շաբաթ առաջ - 22:05 22-03-2025
Մարտի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մարտի 5-ին Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ․-ն և նրա կինը, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տաթևիկ Ե․-ն այցելել են Էջմիածին քաղաքի Նար Դոս փողոցի 1 հասցեում գործող ոսկու առևտրի սրահ և գնել ոսկյա զարդեր։

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Թամարա Մ․-ից գնված ոսկյա զարդերի դիմաց ամուսինները վճարել են 600 ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Մ․-ին և Տաթևիկ Ե․-ին հայտնաբերելու ուղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի