Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության նախկին պաշտոնյայի տունը․ տարել են 15 մլն դրամ և 10 մլն-ի ոսկյա զարդեր. shamshyan.com
copy image url

Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության նախկին պաշտոնյայի տունը․ տարել են 15 մլն դրամ և 10 մլն-ի ոսկյա զարդեր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 14:22 10-01-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Վ․-ն և հայտնել, որ իր բարեկամի տանից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորք Մարաշում գտնվող Արփենիկ Նալբանդյան փողոցի 25 հասցեում գտնվող առանձնատան երրորդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ թալանված տունը պատկանում է 29-ամյա Հարություն Մաղաքյանին, ով նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և այս պահին գտնվում է արտերկրում, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 15 մլն հհ դրամ և մոտ 10 մլն դրամի ոսկյա զարդեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։