Փաշինյանը Ալիևին առաջարկում է օր առաջ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Երևանի և Բաքվի միջև խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
Նշենք, որ Բաքուն, մասնավորապես, պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին և այլն։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է նա այդքան շտապում»։
«Շտապում է, որովհետև խոսք է տվել՝ պետք է տա։ Ալիևը սաղ Հայաստանն է պահանջում»-նկատեց հարցվածներից մեկը։
Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ Փաշինյանը շտապում է, որովհետև առաջիկայում ընտրություններ են սպասվում։
«Ես չեմ կարող ասել այդ պայմանագիրը ի օգուտ մեզ է՞, թե ադրբեջանցիների»,- ասաց մեկ այլ անցորդ։
Հարցվածներից մի տղա էլ իր խոսքում նկատեց, որ վարչապետը վախենում է պատերազմից։
«Փաշինյանի կարծիքով՝ Ալիևի ստորագրումից հետո պատերազմ չի լինի, բայց հավատացեք՝ կլինի, հիմա այն անխուսափելի է դարձել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։