Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտություն կրեց 0-3 հաշվով
copy image url

Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտություն կրեց 0-3 հաշվով

Սպորտ 4 շաբաթ առաջ - 23:06 20-03-2025
Հայաստանը սեփական հարկի տակ պարտվեց Վրաստանի հավաքականին 0-3 հաշվով:

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց Հայաստանի պարտությամբ՝ 0-2 հաշվով:

Գիորգի Կոչորաշվիլին Հայաստան-Վրաստան հանդիպման հաշիվը բացեց 32-րդ րոպեին:

Երկրորդ գոլը 37-րդ րոպեին խփեց Գեորգի Միկաուտաձեն:

Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին Գեորգի Միկաուտաձեն դուբլի հեղինակ դարձավ՝ 0-3:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին` ժամը 18:00-ին, Թբիլիսիի «Դինամո Արենայում»։