Ուղիղ եթեր
40 տարի ա՝ մեր տանը նկար կա կախված, ուզում եմ հասկանամ՝ ինչ-որ արժեք ունի՞, թե ոչ. Փաշինյան
copy image url

40 տարի ա՝ մեր տանը նկար կա կախված, ուզում եմ հասկանամ՝ ինչ-որ արժեք ունի՞, թե ոչ. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:22 20-03-2025
Կառավարության ծրագրով, նաև մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությամբ կարևորագույն թիրախ է մշակույթի տնտեսականացումը, այսինքն մշակույթի ոլորտում այնպիսի մեխանիզմների և գործիքների ներդրումը, որը նպաստելու է նաև մշակույթի ոլորտի հանրային և տնտեսական զարգացման մեջ ունեցած կշռի բարձր և մյուս կողմից էլ նպաստելու է ոլորտի ինքնաբավության մեծացմանը։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով «Մշակութային աճուրդների կազմակերպման», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերին։

Նա ընդգծեց, որ միջազգային պրակտիկայում աճուրդները բավականին տարածված են խթանելու արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների և գործիքակազմի զարգացման ու արվեստի շուկայի ձևավորման տեսանկյունից։

«Այս առումով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում և արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժերը և դինամիկ զարգացումները։ Պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չի, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ Մասնավորապես կանոնակարգված չեն արվեստի գործերի առու վաճառքի գործընթացները։ Բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների, արվեստագետների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման և արվեստի նաև նոր միտումների ձևավորման գործում»։

Նա նշեց, որ այս նախագծով մենք հիմք ենք դնում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը, առաջարկելով ընդունել նոր օրենք և նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաև ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև առաջարկի, պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշի սահմանմանը և ստվերային շրջանառության կրճատմանը։

Նախատեսում ենք օրենքի ընդունմամբ հնարավորություն ստեղծել միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը, ապահովել հայկական շուկա, որն իր հերթին կնպաստի հայ և օտարազգի արվեստագետների, գալերիտների, քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում մեր մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ, ըստ էության, երկու խնդիր կա՝ մեկը հայտնի նկարի դեպքում, օրինակ, օրիգինալ լինելու հետ կապված խնդիրն է առաջանում, իսկ սովորական, ոչ սովորական, այսինքն ընթացիկ նկարների պարագայում արվեստի գործի գնանշման խնդիրն է առաջանում։ «Ենթադրում եմ շատերս այդ իրադրության հետ բախված կլինենք, որ երբ այսօրվա վերնիսաժային հարթակներից ինչ-որ մի նկար ես մտածում ձեռք բերել, բայց վստահություն չկա, ասենք թեկուզ խոսքը 30- 50 հազար կամ 5-10 հազար դրամի մասին է, բայց հարց ՝ այդ նկարը արժի՞ այդքան, թե՞ չարժի։

Ենթադրվում է, որ այս համակարգը ինքը որոշակի վստահություն է տալու, որ այդ նկարը կամ արժի այդքան, կամ առնվազն սակարկությունը ինքը այդ հնարավորությունը կբացի, ինչը նաև մեր հարգելի արվեստագետների աշխատանքը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավորություն կտա։ Սա չի էլ խանգարի մեր վերնիսաժների գործունեությանը, որը Երևանի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն ունի»։

Մհեր Գրիգորյան էլ ասաց, որ լիցենզավորում են կառույցի, որևէ կերպ շուկային չխանգարելով, բայց լիցենզավորում են մի կառույց, որը լիցենզիա է ստանում այն հանգամանքի շնորհիվ, որ ինքը ունի ապրանքը իդենտիֆիկացնելու և փորձաքննական գործառույթ իրականացնելու ունակություն և կրում է դրա համար պատասխանատվություն։ «Այստեղ կարև է լիցենզավորման ինստիտուտի ներմուծումը»,-ասաց փոխվարչապետը։

Փաշինյանն էլ արձանագրեց, որ ինքը նկար ոչ գնում է, ոչ էլ վաճառում. «բայց 40 տարի մեր տան նկար կա կախած, եթե ես ուզում եմ հասկանալ, ի վերջո այդ նկարը իրենց որևէ արժեք ներկայացնում է, թե չէ, ապա կարող եմ տանել այնտեղ և այդ փորձաքննությամբ պարզել արժեքը։ Այսինքն, նկարը, որն ըստ էության, որը մեզ համար բուտաֆորիկ կամ սիմվոլիկ նշանակություն ունի՝ այս համակարգով ստանում է տնտեսական նշանակություն»։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ