Պեդոֆիլները տարբեր խաղերով երեխաներից ինտիմ լուսանկարներ են կորզում․ Mash
copy image url

Պեդոֆիլները տարբեր խաղերով երեխաներից ինտիմ լուսանկարներ են կորզում․ Mash

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 11:18 20-03-2025
Արձանագրվել են վտանգավոր դեպքեր. պեդոֆիլները օգտագործում են Standoff 2 խաղը՝ երեխաների վստահությունը շահելու համար։ Նրանք խաղի ժամանակ առաջարկում են երեխաներին ոսկի նվեր ուղարկել՝ անձնական բնույթի լուսանկարների դիմաց։ Այս մասին գրում է Mash-ը։

Վերջերս 14-ամյա մի աղջիկը չընկավ խաբեբաների ծուղակը, քանի որ այս մասին պատմեց իր ծնողներին նրանք էլ՝ դիմեցին ոստիկանություն։ Իրավապահները այս դեպքով քրեական գործ են հարուցել։

Մասնագետները զգուշացնում են՝ նման դեպքեր հաճախան են տեղի ունենում։ Խաբեբաներն և պեդոֆիլները թիրախավորում են երեխաներին նաև Minecraft-ի, Roblox-ի և այլ հայտնի խաղերի միջոցով։

Ամենից շատ դիտված