«Ուզում եմ սառը ջուր լցնեմ ձեր ոգևորության վրա, էդ որ ասում եք՝ էդքան տնտեսական աճ ա, մի մասը փուչիկ ա»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Եթե հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակում, ուրեմն ձեր ասածները փուչիկ են»,- նշեց Աղազայանը։
Ի պատսխան Գևորգ Պպոյնը նշեց, որ շատ-շատ բաներում կան փուչիկներ, այդ թվում շատ-շատ ելույթներում, բայց 5.9% ՀՆԱ-ի աճը, դա փաստ է․ «Ես ցավում եմ, որ դուք անգամ տեղեկություն չունեք նրա մասին, որ ոսկու վերաարտահանումը զրոյին մոտ ազդեցություն ունի իրականում ՀՆԱ-ի աճի մեջ և ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մինիմալ գիտելիքներին չեք տիրապետում»։
Նիստը վարող Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է նվազել ու դա վկայի ոչ թե տնտեսության վատ վիճակի մասին, այլ տնտեսության աճի կառուցվածքի մասին, որովհետև կարող է հարկունակ ոլորտները քո մոտ չաճեն, ուրիշ ոլորտներ աճեն։