Բոյկոտը պատժվեց․ ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմադիրներին զրկեց մանդատներից

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 11:45 19-03-2025
Ալավերդի համայնքի ավագանին հերթական նիստում ձայների մեծամասնությամբ մանդատազրկեց քաղաքական բոյկոտ հայտարարած եւ ավագանու նիստերին չմասնակվող «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամներին: Ավագանու 9 անդամի՝ Արկադի Թամազյանի, Սենիկ Չերինյանի, Անահիտ Բադալյանի, Թագուհի Վարոսյանի,Գայանե Ալավերդյանի, Աբել Տիտանյանի, Արթուր Դավթյանի, Անդրանիկ Թամազյանի եւ Սելեմակ Աղվանյանի լիզաորությունները վաղաժամկետ դադարեցվեցին:

«Ապրելու երկիր» խմբակցության ցուցակից ավագանու արդեն անկախ անդամ դարձավ Սամվել Էլբակյանը, որը բոյկոտող կուսակցության ցուցակի հաջորդ անդամն էր։

Գործող իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ գործում են ՏԻՄ օրենքի շրջանակում եւ ավագանու արդեն երկու գումարման նիստերին «Ապրելու երկիր» խմբակցության անդամները չեն մասնակցում:

Միայն «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Աշոտ Չիլինգարյանիը չմանդատազրկվեց, քանի որ նա ավելի ուշ է դարձել ժողովրդի ընտրյալ և չի լրացել օրենքով սահմանված բացակայությունների ժամկետը:

Մանդատազրկվող ավագանու անդամները նիստին ներկա չէին: ՀԱԿ կուսակցությունը ներկայացնող անդամ Տիգրան Պապոյանը ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը դեմ քվեարկեց եւ նշեց, որ իշխող խմբակցությունը իրավիճակը սխալ է գնահատում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում