Գործող վարչակարգը օրենքի պահանջների ցինիկ ոտնահարմամբ նորից զրկեց ինձ ազատությունից. Չալաբյանի ուղերձը

Ներքին 2 տարի առաջ - 12:58 12-08-2022
Այսօր բռնաճնշումների վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ավետիք Չալաբյանի կինը և կարդաց Չալաբյանի ուղերձը կալանավայրից։

«Արդեն մոտ երեք ամիս է՝ Հայաստանում խաբեությամբ իշխանությանը տիրացած վարչակարգը ապօրինաբար զրկել է ինձ ազատությունից և փորձում է հաշվեհարդար տեսնել իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ։ Իմ պաշտպանական թիմի փայլուն աշխատանքի և մեր բազմաթիվ համախոհների ջանքերի շնորհիվ վարչակարգի ռեպրեսիվ բուրգն այդ ընթացքում պարբերաբար ճաքեր է տալիս, և դրա արդյունքում ինձ հաջողվեց կարճատև ազատության դուրս գալ, սակայն վարչակարգի պարագլուխը և իր ամնիջական կամակատարները չէին կարող հաշտվել այն գաղափարի հետ, որ ՀՀ անհատ քաղաքացին ընդունակ է ոչ միայն բաց ճակատով ընդդիմանալ նրանց, այլև օրենքի ուժով պաշտպանել ազատության իր հիմնարար իրավունքը։

Լցված անհագուրդ քինախնդրությամբ՝ գործող վարչակարգը, իր կամակատար դատարանի միջոցով, օրենքի պահանջների ցինիկ ոտնահարմամբ նորից զրկեց ինձ ազատությունից, այս անգամ նույնիսկ առանց որևէ իրավական հիմնավորման, կամ հաշվի առնելու այն հարյուրավոր հանրային գործիչների և հեղինակավոր մտավորականների կարծիքը, որոնք պատրաստ էին երաշխավորել իմ ազատությունը»։