Oragir.News-ը այսօր իր ընթերցողներին է ներկայացնում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գույքի և եկամուտների տարեկան 2023 թվականի հայտարարագիրը․ Արփի Դավոյանը անշարժ գույք չի հայտարարագրել։
Որպես շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը հայտարարգրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի նոյեմբերի 12-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
2023 թվականի ընթացքում իշխանական պատգամավորին վերադարձված փոխառությունների ընդհանուր գումարը կազմել է 28 միլիոն 360,000 դրամ. պարտապաններից մեկը Խաչեկ Պողոսյանն է, որը բնակելի տներ է կառուցում, իսկ մյուսը՝ «Միկշին» ընկերությունը, որը զբաղվում է կառուցապատմամբ։
Դավոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 865․119 դրամ, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ դառնալով 5․453․172,8 դրամ։ Նա հայտարարագրել էր նաև 1․200․000 դրամ կանխիկ միջոցներ, որը տարեվերջին դարձել է 58․000 դրամ։
Նրա տարեկան եկամուտները կազմել են 71․479․797 դրամ, որից 3․000․000 դրամը և 2․421․027 դրամը ԱԿԲԱ բանկից և Ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտներն են, 56․063․000 դրամը՝ Սերգեյ Էդգարի Էյլազյանի կողմից տրված գույքային իրավունքներից ստացված եկամուտը, իսկ 9․995․770 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։
71 միլիոն 479.797 դրամ եկամուտը գոյացել է ԱԿԲԱ բանկից և Ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտներից՝ համապատասխանաբար՝ 3․000․000 և 2․421․027 դրամ, Սերգեյ Էդգարի Էյլազյանի կողմից տրված գույքային իրավունքներից ստացված եկամուտից՝ 56․063․000 դրամ և ԱԺ աշխատակազմից ստացված՝ 9․995․770 աշխատավարձից։
Դավոյանն իր եկամուտներից 27․849․365 դրամ ուղղել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։ Արփի Դավոյանն ամուսնացած չէ․ վերջինս բնակվում է իր մոր՝ Մայրանուշ Վարդանյանի հետ։
Որպես անշարժ գույք՝ Վարդանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում, որը նա գնել է 2009 թվականի հունիսի 29-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, պատգամավորը չի հայտարարգրել։ Վերջինս անկանխիկ և կանխիկ միջոցներ չի հայտարարագրել, եկամուտներ նույնպես չի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում: