Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մանր եղջերավոր անասուններ արտահանելու համար կաշառք վերցնելու գործով։ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացվել է 2020 թվականին հարուցված գործով։
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Գլխավոր դատախազը Հովիկ Աղազարյանին և Տարոն Մաարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով կգնա ԱԺ։ Սա քաղաքական հետապնդում համարու՞մ եք»։
Հարցվածների մի մասը նշեց, որ սա քաղաքական հետապնդում է։ «Ես քաղաքականության մեջ չկամ»,- պատասխանեց անցորդներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սա ներկայացում է։
«Ներկայացման վերջին անգամ ե՞րբ եք եղել։ Եթե վաղուց չեք եղել, էս ներկայացումը կտեսնեք, երկար կտևի մեռնեմ քեզ։ Սիրուն թատրոն է»,- նշեց նա։
«Իհարկե քաղաքական հետապնդում է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Հովիկ Աղազարյանը նախկինում իրենց թիմից էր, սա անլուրջ է։
«Հովիկ Աղազարյանը իրանց մարդը չէ՞ր, տվի՞ն փուռը, հիմա էլ ազգն են տալու, մեզ են տալու փուռը»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։