Ավանեսյանը բարելավել է դիրքը. WTA
copy image url

Ավանեսյանը բարելավել է դիրքը. WTA

Սպորտ 1 ամիս առաջ - 18:06 18-03-2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է ևս 3 տեղով։

22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1435 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 36-րդ տեղ։

Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9606)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 5004)։

Ինդիան Ուելսի «Մասթերս» շարքի մրցաշարը հաղթելու շնորհիվ առաջին անգամ 6-րդ տեղ է բարձրացել Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4710)։