Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ 17-ամյա տղա է մահացած տեղափոխվել հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ 17-ամյա տղա է մահացած տեղափոխվել հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 17:40 18-03-2025
Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։

Պարզվել է, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հեսցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։

Դեպքի վայր ժամանած քննիչները հայտնաբերել են այնտեղ արնանման հետքեր, դանակ և ունեն կասկածներ, որ այն հանցագործության գործիքն է։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է իրավապահներին, ով նույնպես անչափահաս է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված