Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. 19-ամյա մայրը իր 2 ամսական աղջկան քնեցրել է օրորոցում, հետո հայտնաբերել մահացած. shamshyan.com
copy image url

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. 19-ամյա մայրը իր 2 ամսական աղջկան քնեցրել է օրորոցում, հետո հայտնաբերել մահացած. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 14:58 07-10-2023
Հոկտեմբերի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում:

Գորիս ԲԿ-ն ոստիկանությանն ահազանգել է, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիսի գյուղերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել է 2 ամսական աղջկա դի:

Պարզվել է, որ երեխայի մայրը՝ Սյունիքի մարզի բնակիչ 19-ամյա Սառա Օ.-ն երեխային կերակրել է ու քնեցրել իրեցն սենյակում գտնվող մանկասայլակի մեջ: Որոշ ժամանակ անց արթնացել է ու տեսել, որ երեխան մահացած է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: