Ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է վերադարձնել «Ազատության» արձանը։ Այս մասին գրում է France 24-ը։
Գլյուքսմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի «Ազատության» արձանը, քանի որ Ֆրանսիան 1886-ին այն նվիրել է Ամերիկային՝ որպես ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ, սակայն Թրամփն այսօր անցել է բռնակալների կողմը։
«Մենք ձեզ այն նվիրեցինք, բայց դուք կարծես արհամարհում եք այն»,- հայտարարել է պատգամավորը։