«Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությունը
copy image url

«Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությունը

Ներքին 1 ամիս առաջ - 19:11 17-03-2025
Այսօր Սրբազան պայքարի երիտասարդները մայրաքաղաք Երևանի Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում հանդես են եկել նախաձեռնությամբ՝ իրենց անվստահությունը հայտնելու օրվա գործող իշխանությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Անհնազանդության այս գործողության նպատակն է ցույց տալ, որ իրենք չեն վստահում այս իշխանություններին։

«Սիմվոլիկ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ցո՛ւյց տանք, որ դեմ ենք այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել»,- ասվում է Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում։

Բազմաթիվ քաղաքացիներ ևս միացել են նախաձեռնությանը. վերցնելով խորհրդանշական քվեաթերթիկը՝ քվեարկել են և գցել համապատասխան արկղի մեջ՝ այսկերպ իրենց անվստահությունը հայտնելով իշխանություններին:

Նախաձեռնությանը միացել է նաև Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Գալստանյանը:

Ամենից շատ դիտված